Ոչ մի այցելություն Ամստերդամ չի կարող անցնել առանց Նիդեռլանդների ամենահեղինակավոր հանրախանութ այցելության: Տոներին de Bijenkorf հանրախանութում կբացվեն Սուրբ Ծննդյան հուշանվերների և զարդերի խանութներ, որտեղից կարելի է գնել եզակի նվերներ մտերիմների համար:
Հանրախանութը կզարդարվի զարմանալի, գրավող Սուրբ Ծննդյան դեկորացիաներով: Շոփինգից հետո կարող եք հանգստանալ առաջին հարկում նորաձև Moët&Chandon champagnebar-ում, որը հատուկ կբացվի տոների առթիվ: Բարից բացվում է հիանալի տեսարան դեպի Դամ հրապարակ և Թագավորական պալատ: Չպետք է բաց թողնել նաև Սանտա Կլաուսի գալուստը:
Տոների ընթացքում հանրախանութը աշխատելու է ավելի երկար: Դեկտեմբերի 20-ից 22-ը այն բաց կլինի մինչև 22:00-ն: Զեղչերը կսկսվեն դեկտեմբերի 26-ից: