Հղի կանանց խորհուրդ է տրվում լավ մտածել Բրազիլիա և, առհասարակ, Լատինական Ամերիկա մեկնելուց առաջ, որտեղ նկատվել են Զիկա վիրուսի վարակման դեպքեր, որը հանգեցնում է առողջական խնդիրների նորածին երեխաների մոտ։
Զիկա վիրուսը, որը տարածում են մոծակները, կապում են Բրազիլիայում միկրոցեֆալով՝ անբնական փոքր ուղեղով, շուրջ 3 500 երեխաների ծննդի հետ։
Ուրբաթ օրը ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նախազգուշացում է տարածել, որում հղի կանանց խորհուրդ է տալիս չմեկնել Լատինական Ամերիկայի 14 երկիր, այդ թվում՝ Բրազիլիա։ Բրազիլիայի պաշտոնական անձինք չեն հաստատել վիրուսի վտանգավորությունը, բայց Բրազիլիայի Առողջապահության նախարարը զգուշացրել է հղի կանանց Բրազիլիա մեկնելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ․ գրում է The Telegraph-ը։