Պրահայում ստուգում են տաքսիստների` քաղաքի մասին ունեցած գիտելիքները

Պրահայի իշխանությունները շարունակում են աշխատանքները` ուղղված տաքսիների սպասարկման մակարդակի բարձրացմանը: Վերջերս ղեկավարությունը կազմել է փոխադրողների աշխատանքի նոր կանոններ, որի համաձայն` բոլոր վարորդները պետք է քննություն հանձնեն քաղաքի աշխարհագրությունից: Փորձաքննությանը պետք է մասնակցեն նաև այն վարորդները, ովքեր նախկինում արդեն հանձնել են նման քննություն: Քաղաքի իմացության քննությունը տաքսիստները պարտավոր են վերահանձնել ամեն հինգ տարին մեկ:

Քաղաքային իշխանությունների նոր կարգը դեռ վերջնականապես չի հաստատվել, բայց արդեն դժգոհության ալիք է բարձրացրել վարորդների շրջանում. հայտնում է Radio Praga-ն: Նշենք, որ քաղաքապետարանը  ավելի վաղ ներկայացրել է տաքսիների աշխատանքի նոր կանոններ, ըստ որոնց` վարորդներին արգելվում է օգտագործել 8 տարեկանից հին ավտոմեքենաներ, նստել ղեկին հողաթափերով, սպորտային հագուստով, շապիկներով և գունագեղ տարբերանշաններով  շորտերով, ինչպես նաև` արգելվում է ծխել:

You might also like