«Չեխական ավիաուղիները» կվերսկսի Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթները
Չվերթների մեկնարկը կտրվի սույն թվականի հունիսի 8-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին
Czech Airlines («Չեխական ավիաուղիներ») ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Պրահա-Երևան-Պրահա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Պրահա-Երևան չվերթները կվերսկսվեն 2018 թվականի հունիսի 8-ից: Կանոնավոր չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:
Երևան-Պրահա և Պրահա-Երևան ուղղություններով ավիատոմսերի որոնումը հասանելի է ավիատոմսեր․քոմ օնլայն որոնման համակարգում, որը համեմատում է բոլոր առցանց ամրագրման համակարգերի և ավիաընկերությունների գները մեկ հարթակում։