Պրահայում զբոսաշրջիկներին թույլ կտան նստել և հանգստանալ

Պրահայի փողոցներում կտեղադրեն աթոռներ ու սեղաններ հոգնած զբոսաշրջիկների և տեղաբնակների համար։ Այդ մասին գրում է  Prague.TV պորտալը։ 

Երրորդ տարին անընդմեջ Պրահայում իրականացվում է  Prague Chair and Tables նախագիծը, որի շրջանակներում ամբողջ քաղաքում կտեղադրվեն աթոռներ և  սեղաններ։ Չեխիայի մայրաքաղաքի քաղաքապետ Ադրիանա Կրնաչևայի խոսքերով՝ քաղաքի շատ թաղամասերում միակ վայրերը, որտեղ զբոսաշրջիկները կարող են նստել-հանգստանալ երկար զբոսանքից հետո, պատկանում են սրճարաններին ու ռեստորաններին։ Այդ խնդիրը քաղաքային իշխանությունները մտադիր են լուծել` Պրահայի ավելի քան 60 վայրերում տեղադրելով սեղաններ և աթոռներ։ Ինչպես նշել է քաղաքապետը՝ անցյալ սեզոնին քաղաքային գույքը տեղադրվել է Ազգային պատկերասրահի և Բուսաբանական այգու մոտ։ Այս տարի հանգստի գոտին ավելի մեծ կլինի։

Ինչպես հայտնում է  Prague.TV-ն՝ եթե սեղանների ու աթոռների վրա չլինեն շղթաներ, մարդիկ կարող են դրանք տեղափոխել ստվերոտ վայրեր կամ շարել շրջնաձև մեծ խմբերով նստելու համար։

Տեղի ղեկավարությունը առաջարկում է քաղաքացիական ասոցիացիային, մասնավոր կազմակերպություններին և մշակութային հաստատություններին միանալ նախագծին, որպեսզի հանգստի գոտին մեծանա։

You might also like