Պրահայի Ազգային թատրոնը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է անսովոր ակցիաներ. այցելուներին առաջարկում է, բացի ներկայացումներից, վայելել նաև շոգեբաղնիք: Հերթական նման միջոցառումը տեղի կունենա Սուրբ Ծննդյան և Ամանորյա տոներին՝ դեկտեմբերի 16-ից մինչև հունվարի 8-ը: Թատրոնի մոտ՝ Narodni trida, 2 հասցեում, կտեղադրվի շարժական խցիկ՝ նախատեսված 8 մարդու համար. հայտնում է ILoveCZ.ru-ն: Զգեսատափոխվել կարելի է թատրոնի զգեստապահարանում, հետո հողաթափերով և լողազգեստով շտապել դեպի շոգեբաղնիք: Փողոցում տեղադրվել է նաև ցնցուղ:
Ամեն օր շարժական շոգեբաղնիքը կարող է սպասարկել 24 մարդու, այդ պատճառով ցանկացողները պետք է նախապես գրանցվեն: Ընդհանրապես, Չեխիայում արգելված է լողազգեստով գնալ շոգեբաղնիք, բայց այս դեպքում բացառություն է արվել, որպեսզի չվախեցնեն անցորդներին: Դեկտեմբերի 16-ից հունվարի 8-ը Ազգային թատրոնը կներկայացնի ինչպես դասական («Տուրանդոտ», «Լիր արքա», «Շելկունչիկ»), այնպես էլ՝ ամանորյա ներկայացումներ: Սակայն հարկ է նշել, որ մի շարք համերգների տոմսեր արդեն վաճառված են: