Պրահայի անկախացման լավագույն օրինակներից մեկը՝ Համայնքային տունը (Obecní dům) նշում է հարյուրամյակը: Այս օրվան է նվիրված «1912» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն արվեստագետների աշխատանքները, որոնցում նրանք պատկերել են կառույցը և նրա սրահները:
Ցուցահանդեսին կարելի է տեսնել Ալֆոնսե Մուչայի, Յան Պրեյսլերի, Ջոզեֆ Վենիգի, Մաքս Շվաբինսկիի և այլ վարպետների աշխատանքներ, ինչպես նաև՝ ստեղծագործություններ, որոնք ցուցադրվել են քաղաքապետարանում նրա բացվելուց հետո՝ Sursum համայնքի ներկայացուցիչների և չեխ կուբիստների՝ Էմիլիա Ֆիլի, Ջոզեֆ Գոչարայի և Օտտո Գուտֆրեյդի նկարները: Ցուցահանդեսի ցուցանմուշները հավաքվել են տարբեր երկրների թանգարաններից և մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսը բաց է մինչև հունվարի վերջ. գրում է ILOVECZ.RU-ն: