Պրահայի Four Seasons հյուրանոցում դռնապահի նախաձեռնությամբ ստեղծվել է քաղաքի քարտեզը լուսանկարիչների համար: Զբոսաշրջիկները սպասարկող անձնակազմից այնքան հաճախ են հարցնում, թե երբ է ավելի հարմար գալ Պրահա, որպեսզի գեղեցիկ լուսանկարներ ստանալ, որ հյուրանոցի աշխատակիցները որոշել են ստեղծել քարտեզ, որը կընդգրկեր ճանապարհորդների հարցերի պատասխանները և օգտակար խորհուրդներ:
Քարտեզում ներկայացված են Պրահայի գլխավոր տեսարժան վայրերը` լուսանկարված տարվա տարբեր եղանակների: Ինչպես նաև` այն ներառում է խորհուրդներ այն մասին, թե երբ կարելի է ստանալ գեղեցիկ լուսանկարներ: Քարտեզի վրայի ֆոտոխցիկի տեսքով պատկերները նշում են 11 տեղ, որտեղ խորհուրդ է տրվում լինել: Այդ թվում են` Պրահայի ամրոցը, Պարող տունը, Ստրահովի վանքը և Ազգային թատրոնը: Քարտեզի վրա նաև նշված են հրապարակները, որտեղից կարելի է ստանալ քաղաքի և Վլտավայի լավագույն լուսանկարները:
Բացի այդ, հյուրանոցը առաջարկում է պրոֆեսիոնալ լուսանկարչի ծառայություն, ով կարող է ուղեկցել զբոսաշրջիկներին և տալ լուսանկարելու վարպետության դասեր: