Պրահայի Four Seasons Hotel հյուրանոցը հայտնի ծագումնաբանական ընկերության հետ համատեղ իր հյուրերի համար պատրաստել է յուրօրինակ ծառայություն՝ օգնություն Պրահայում և Չեխիայում ընտանեկան արմատների որոնման հարցում: Հյուրերին օգնություն ցուցաբերում է հյուրանոցի ընդունարանը: Ինչպես նշում են կազմակերպիչները՝ վերջին ժամանակներս զբոսաշրջիկները սկսել են հաճախ արմատներ փնտրել Պրահայում: Այդ պատճառով առաջացել է նման ծառայություն ստեղծելու գաղափարը:
Հյուրերին խնդրում են հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել իրենց ընտանիքի մասին, որից հետո ծագումնաբանական ընկերությունը սկսում է որոնումները: Հաջորդ երկու ամիսների ընթացքում հյուրը ստանում է կաշվե կազմով մի գիրք, որում ներկայացված է արված աշխատանքը, այդ թվում՝ միգրացիայի քարտեզը, լուսանկարները և տոհմածառը: Ծառայությունը հասանելի է մինչև 2013 թվականի նոյեմբերը: Արժեքը հաշվարկվում է անհատապես՝ կախված փնտրման համար ծախսված ժամանակից. այս մասին նշված է հյուրանոցի մամուլի հաղորդագրությունում: