Պրահայի ամրոցում, որը չեխական մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրն է, այցելուների համար ժամանակավոր կբացվի դահլիճը, որը սովորաբար փակ է եղել հանրության համար: Խոսքը Ռուդոլֆի պատկերասրահի մասին է, որը տեղակայված է Նոր թագավորական պալատի հյուսիսային մասում: Այդտեղ հնարավոր է այցելել հունվարի 20-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում: Նախկինում պատկերասրահը նախատեսված է եղել միայն Ռուդոլֆ II կայսեր նկարների հավաքածուի համար, որն էլ արվեստի մեծ սիրահար է եղել:
Կայսեր մահվան 400 ամյակի կապակցությամբ, որը լրանում է այս տարի, պատկերասրահում պատրաստված է յուրահատուկ ցուցահանդես, նվիրված միապետի կյանքի վերջին օրերին և թաղմանը: Ցուցահանդեսին, մասնավորապես, ներկայացված կլինի Ռուդոլֆի թաղման հագուստը, և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կներկայացվի վավերագրական ֆիլմ կայսրի մասին: Մուտքի տոմսի արժեքը 20 կրոն է (78 եվրոցենտ), իսկ մինչև 15 տարեկան երեխաները կարող են ցուցահանդեսին այցելել անվճար, հայտնում է ILOVECZ.RU-ն: