Պրահա. 10 անակնկալ զբոսաշրջիկների համար

Թաքնված քանդակներ, յուրահատուկ թանգարաններ, արտառոց դիմակահանդես. «Եվրոպայի սիրտը» դեռ ունի անակնկալներ, որոնցով կարող է զարմացնել փորձառու ճանապարհորդներին:

Սրճարան Cukrkavalimonada

Երբ ինչ-որ քաղցր բան ես ցանկանում Պրահայում, պետք է գնալ Մալա Ստրանա շրջանի Cukrkavalimonada հաստատությունը, որտեղի տաք շոկոլադը պարզապես անհնար է մոռանալ, իսկ երբեմն էլ` մինչև վերջ խմել: Այն պատրաստվում է 70%-անոց շոկոլադից: Այս թանձր շոկոլադը կարելի է համտեսել գունավոր մակարոնե  թխվածքաբլիթի հետ և հիանալ միջնադարյան առաստաղի ժամանակակից արվեստով:

Մանրակերտների թանգարան

Այս փոքրի թանգարան այցը դուր կգա ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Այստեղ կարելի է դիտել մանրադիտակով և նման այլ  խոշորացնող գործիքներով, օրինակ, ոսկե կոշիկներով լվին կամ ասեղի անցքով անցնող մանր ուղտերին:

Քաղաքային դայվինգ

Պրահայում գործում է արկածասերների մեծ համայնք, ովքեր հետաքրքրված են Վլտավա գետի պղտոր  ջրերում սուզվելով` փնտրելով գանձ Կարլի կամրջի շուրջ:

Yasmin հյուրանոց

Պրահային բազում դասական և դիզայներական հյուրանոցների մեջ դժվար է գտնել լավագույնը: Yasmin հյուրանոցը առաջին հերթին գրավում է  իր հումորի զգացումով, սկսած նրանից, որ սովորական անվան և լոգոյի փոխարեն այստեղ կիրառվել է տերևի պարզ պատկեր:

Բոհեմային շիկ  Karoliny Svetle-ում

Այլընտրանքային մշակույթը Պրահայում հիմա տեղակայված է Karoliny Svetle փողոցում Նարոդնի շրջանի հյուսիսում. ամենախելահեղ բուտիկից սկսած, մինչև ամենատարբեր ռեստորանները: Այստեղ են  Toalette բուտիկը  (շենք №9), որտեղ հագնվում են Pavla&Olga-ի (շենք № 30) բոլոր չեխ  (և ոչ միայն)  սուպերմոդելները, աֆղանական Kabul ռեստորանը, լատինական Duende բարը (www.barduende.cz)  և հինգաստղանի Pachtuv Palace հյուրանոցը:

Qubus և  Modernista խելահեղ խանութները

Այս երկու խանութները ունեն գրեթե միանման տեսականի, որը էապես տարբերվում է Պրահայի ավանդական հուշանվերների  խանութներից: Այստեղ չկա ավանդական բյուրեղապակի, փոխարենը կա ճենապակի և դրանում մարմնավորած հումոր. կերամիկական «մեկանգամյա օգտագործման» բաժակներ, ծաղկամաններ, Skoda մեքենաների ճենապակե արձաններ: Այստեղ նաև կարելի է գտնել Bauhaus ոճի և  1920-ական թվականների դասական սպասք:

Դիմակահանդես Ժիժկովում

Կոմունիզմի կողմից արգելված չեխական Masopust փառատոնը 1993 թվականից կրկին անցկացվում է Ժիժկով շրջանում: Հետագայում հինգօրյա տոնի ավանդույթը տարածվել է Չեխիայի մյուս քաղաքներում ևս, սակայն կենտրոնը շարունակում է մնալ Ժիժկովը: Սա իսկական կառնավալ  է փողոցային թատրոններով, երաժշտությամբ, անվերջանալի դիմակահանդեսով, հրավառությամբ, անվճար գարեջրով և խոզի տոտիկներով:

Կուբիզմ ոճով աշխարհի  միակ լուսարձակը

Ինչ է տեղի ունենում, երբ չեխ դիզայներները պայքարի մեջ են մտնում կուբիզմի հետ 3D-ում: Անկասկած, ստացվում է բացառիկ ժանր. կոտրված ժամացույց, բյուրեղյա տուփեր, սարդի ոտքերով բազկաթոռներ, բետոնե տներ և անճոռնի լուսարձակ (այս գլուխգործոցը թաքնված է Նովո Մեստո շրջանի  Bata կոշիկի խանութի ստվերում):

Դավիդ Չերնի քանդակները

Նրա ամենահայտնի աշխատանքը հսկա նորածիններն են, ովքեր չոչում են Ժիժկովի հեռուստաաշտարակի մոտ: Բայց նա «թաքցրել է» մի շարք հետաքրքիր թակարդներ Պրահայի ողջ տարածքում: Օրինակ` Վալցավյան հրապարակի դասական ձիու արձանը կամ երկու կառավարվող ռոբոտները, ովքեր «թեթևանում են» հայտնի ստեղծագործություններով. նրանց նույնիսկ կարելի է ուղարկել կարճ հաղորդագրություններ, որոնք նույնպես «կգրվեն»:

Աղմկոտ Վինոգրադի

Պրահայի գիշերային կյանքը բնավ չի սահմանափակվում հարբած երեկույթներով Վացլավյան հրապարակում: Ոչ հեռու` 10 րոպե հեռավորության վրա, Վինոգրադի շրջանում մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տեղակայված են բոլոր գլխավոր գեյ-ակումբները`  երեքհարկանի  Valentino սուպեր-ակումբի և Termix աղմկոտ ակումբների գլխավորությամբ:

 

You might also like