Կարտոֆիլե քաղաք (+ֆոտո)

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում բացվել է բրիտանացի քանդակագործ Փիթեր Ռութի «Փլոթ» աշխատանքի ցուցահանդեսը, տեղեկացնում է odditycentral.com կայքը, նշելով, որ հեղինակը օգտագործելով շուրջ 60կգ կարտոֆիլ պատկերել է անտիկ ժամանակաշրջանի քաղաք:

33-ամյա Ռութը նշել է, որ թեև ցուցահանեդեսը տեղի է ունենում Ստամբուլում, այն որևէ առանչություն չունի այդ քաղաքի հետ: Կարտոֆիլե քաղաքում պատկերված են տարատեսակ շենքեր, որոնք առանձնանում են իրենց վերացական մտածելակերպով:

Հեղինակը խոստովանել է, որ շաբաթական մեկ անգամ է կարտոֆիլ ուտում, սակայն այս բանջարեղենը հիանալի գործիք է քանդակագործության համար: / Աղբյուրը` ԹԵՐԹ.ամ

 

You might also like