Որպես կանոն, հոսթելները ասոցացվում են սահմանափակ ֆինանսական հնարավորություններով կամ ուսանող զբոսաշրջիկների հետ։ Սակայն 2015 թվականին տուրիզմի արդյունաբերությունում հայտնվել է բնակության նոր հնարավորություն հոսթելի նոր տեսակում՝ պոշթելում։
Պոշթելը (անգլ․posh՝ շքեղ) իրենից ներկայացնում է լյուքս դասի հոսթել։ Հյուրանոցի այս տեսակը կատարելապես հարմար է այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են խնայել բնակության վրա, բայց հրաժարվում են լսել սենյակի հարևանի խռմփոցը կամ մշակել մահճակալը ոջիլների դեմ միջոցներով։ Պոշտելի համարները հիշեցնում են բուտիկ հյուրանոցների օրիգինալ դիզայնով համարները, հաճախորդներին տրամադրվում են անվճար արտոնություններ, բարի, ռեստորանի և նույնիսկ լողավազանի կամ հաստատության տանիքին գտնվող հանգստի գոտու ծառայություն։
Ստորև ներկայացված է լավագույն պոշթելների ցանկն աշխարհում։
– Generator Paris, Փարիզ, Ֆրանսիա;
– Freehand Miami, Մայամի, ԱՄՆ;
– Shophouse The Social Hostel, Սինգապուր;
– Space Hotel, Մելբուռն, Ավստրալիա;
– Once in Cape Town, Քեյփթաուն, ՀԱՀ;