Ամառանոցը, որտեղ հայտնի պորտուգալուհի երգչուհին ու դերասանուհին հանգստացել և հաճախ անցկացրել է իր հանգստյան օրերը, վերածվել է հյուրանոցի: Հյուրանոցի բացման արարողությանը քաղաքի քաղաքապետ Ժուաու Ագիարան նշել է, որ նոր հյուրանոցը կօգնի տուրիզմի արագ զարգացմանը և «հիանալի նվեր կլինի երգչուհու երկրպագուների համար»:
Տան կահավորանքը Ամալյայի ժամանակների է, ոչինչ չի փոփոխվել, այնպես որ այցելուները կհասկանան, թե այն ում է պատկանում: Ներկայումս հյուրանոցը կարելի է վարձակալել ամբողջությամբ: Բանն այն է, որ երգչուհու տանը միաժամանակ կարող են բնակվել ընդամենը վեց հոգի: Հյուրանոցում անցկացրած մեկ գիշերը արժե 375 եվրո պասիվ սեզոնին և 450 եվրո՝ ակտիվ սեզոնին: