Condé Nast Traveller ամսագրի իսպանական տարբերակի ընթերցողները պորտուգալական Դոնա Անա լողափը անվանել են աշխարհի լավագույն լողափը` ընտրելով այն 50 տարբեր լողափերից: Չնայած նրան, որ ցանկում կային ևս երեք պորտուգալան լողափ, բայց հենց Դոնա Անան է ճանաչվել ոչ միայն Պորտուգալիայի, այլև աշխարհի լավագույն լողափ:
Դոնա Անա լողափը հաղթել է իր հայրենակիցներին` Տորեշ Վեդրայի Սանտա Կրուզ լողափին, որը հայտնվել է 16-րդ տեղում, Ալգարվեի Պրայյա դո Ամադո լողափին, որը 18-րդ տեղում է, և Ալգավրեի Պրայյա դո Ալեմայոյից` 46-րդ տեղ:
Պորտուգալական լողափը, հայտնի ամսագրի իսպանախոս ընթերցողների կարծիքով, գերազանցում է Կամբոջայի Սոնգ Սաա լողափին, որը հայտնվել է 2-րդ տեղում, և Մալդիվների Հարավային Մալե ատոլի լողափին: