.Հայտնի է դարձել Իսպանիայի «Պորտ Ավենտուրայի» երկար սպասված «Ferrari Land»-ի բացման ժամկետը։ Հանդիսավոր բացումը, ինչպես հայտնել են «իսպանական Դիսնեյլենդի» ներկայացուցիչները, տեղի կունենա 2017 թվականի ապրիլի 7-ին։
Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները՝ 60 հազար քառակուսի մետր մակերեսով «Ferrari Land»-ում տեղ կգտնեն ութ ատրակցիոն, որոնց թվում կլինեն Եվրոպայի ամենամեծ «ռուսական բլրակը», 112-մետրանոց ուղղահայաց արագացուցիչը, որի վրա կարելի է զգալ Formula 1-ի վարորդների լարվածությունը։
Առաջին հերթին իտալական ապրանքանիշի ավտոմեքենաների սիրահարների համար նախատեսված այս այգին հարմար է նաև ընտանեկան հանգստի համար։
PortAventura World ժամանցային համալիրի ղեկավարության ակնկալիքով՝ մյուս տարի այնտեղ կայցելի մինչև 5 միլիոն մարդ, որոնցից մեկ միլիոնը կանցնի Ferrari Land ատրակցիոններով։
Այգու գլխավոր տնօրենը՝սենիոր Ջովաննի Կավալին, իր ելույթում նշել է, որ «Ferrari Land»-ի բացումով համալիրը կդառնա համաշխարհային զվարճանքների արդյունաբերության առաջատարը, որը կմիավորի բոլոր տարիքային այցելուներին հետաքրքրող երեք թեմատիկ այգի։