Եվրոպայի ամենահայտնի ատրակցիոնային պարկերից մեկը և ամենահայտնի ֆուտբոլային ակումբների մեկը մշակել են միասնական առաջարկ Կատալոնիա այցելող զբոսաշրջիկների համար։ «Բարսելոնան» և «Պորտ Ավենտուրան» Julia Travel-ի հետ համատեղ առաջարկում են ձեռք բերել տոմս, որով կարող են այցելել թեմատիկ պարկ և «Կամպ Նոու» մարզադաշտ։
Միասնական տոմսի նվազագույն արժեքը կազմում է 82 EUR եվրո և ընդգրկում է Բարսելոնայից տեղափոխումը «Պորտ Ավենտուրա», այգու տոմսը, և էքսկուրսիան «Բարսելոնայի» մարզադաշտում։
Այդպիսի տոմսեր կարելի է ձեռք բերել «Պորտ Ավենտուրայի» և Julia Travel-ի կայքերում։