Կրթված զբոսաշրջիկի համար անխոս մշակութային մինիմումը գոնե մեկ թանգարան այցելելն է ամեն այցելվող երկրից: Բացառություն են կազմում արվեստի էպիկենտրոն համարվող քաղաքները` Փարիզը, Լոնդոնը և Նյու Յորքը, որոնցից յուրաքանչյուրում կա նվազագույնը երեք գլուխգործոցներով լի գանձարան: Որպեսզի օգնենք Ձեզ կողմնորոշվել համաշխարհային մակարդակի բազմաթիվ թանգարանների հարցում, մենք կազմել ենք ամենահետաքրքիր, ճանաչված և արժեքավոր թանգարանների ցանկը` դասակարգելով դրանք ըստ տարեկան այցելությունների: Ընդգծեք նրանք, որտեղ արդեն այցելել եք և ծրագրեք հաջորդ մշակութային արձակուրդը:
Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ
Ամենահարուստ և շատ այցելվող ռուսական թանգարանը տարեկան ընդունում է գրեթե երեք միլիոն այցելու: Նևա գետի երկայնքով տեղակայված վեց հաստատություններում կա գլուխգործոցների հսկայական հավաքածու՝ սկսած քարե դարից, մինչ՝ XX դարի վերջ: Թանգարանը հիմնադրվել է 1764 թվականին՝ որպես Եկատերինա II թագուհու մասնավոր հավաքածու, այն բանից հետո, երբ նա Բեռլինից ձեռք բերեց 255 նկարներից բաղկացած հավաքածուն: Զարմանալի չէ, որ Հին վարպետների պատկերասրահը լավ արտացոլում է կայսրուհու ակադեմիական ճաշակը՝ Բարձր Վերածնունդ, Բոլոնյան դպրոց, «փոքրիկ հոլանդացիներ», Ռուբենսի և Տեպոլոյի շրջան, ֆրանսիական կլասիցիզմ և ռոկոկո: Ավելի ուշ հավաքածուն մեծացավ՝ մինչև երեք միլիոն ցուցանմուշ, որոնց մեջ կարելի է գտնել Դա Վինչի և Պիկասո, Գոգեն, Սեզան և Վան Գոգ, Գոյա և Վան Դեյկ, Պուսեն և Տիցիան: