Կրթված զբոսաշրջիկի համար անխոս մշակութային մինիմումը գոնե մեկ թանգարան այցելելն է ամեն այցելվող երկրից: Բացառություն են կազմում արվեստի էպիկենտրոն համարվող քաղաքները` Փարիզը, Լոնդոնը և Նյու Յորքը, որոնցից յուրաքանչյուրում կա նվազագույնը երեք գլուխգործոցներով լի գանձարան: Որպեսզի օգնենք Ձեզ կողմնորոշվել համաշխարհային մակարդակի բազմաթիվ թանգարանների հարցում, մենք կազմել ենք ամենահետաքրքիր, ճանաչված և արժեքավոր թանգարանների ցանկը` դասակարգելով դրանք ըստ տարեկան այցելությունների: Ընդգծեք նրանք, որտեղ արդեն այցելել եք և ծրագրեք հաջորդ մշակութային արձակուրդը:
Օրսե թանգարան, Փարիզ
Օրսե թանգարանը լցնում է Լուվրի հին հավաքածուների և Ժորժ Պոմպիդուի կենտրոնի ավանգարդի միջև ընկած ժամանակային բացը: Հավաքածուն բաղկացած է գեղանկարչությունից, քանդակագործությունից, կահույքից, ֆիլմից, լուսանկարչությունից և 1850-1910 թվականների՝ իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմի ծաղկման ժամանակաշրջանի երաժշտությունից: Ի տարբերություն շատ հավաքածուների՝ այստեղ իսկապես հավաքված է ամեն հանճարի ստեղծագործությունների մեծ հավաքածու՝ Ռոդենի 106 աշխատանք, Մոնեի՝ 86 , Ռենուարի՝ 81, Պիսսարոյի՝ 46, Դեգայի՝ 43, Մանեի՝34, Վան Գոգի և Գոգենի 24-ական և այլոց անգին ցուցանմուշներ: Շատ նկարներ ներկայացված են իրենց ժամանակին բնորոշ ինտերիերում, ինչը ցուցասրահում զբոսանքը ավելի հետաքրքիր է դարձնում: