Փոփ մշակույթ. աշխարհի կարևոր թանգարանները` Թեյթ Մոդերն

Կրթված զբոսաշրջիկի համար անխոս մշակութային մինիմումը գոնե մեկ թանգարան այցելելն է ամեն այցելվող երկրից: Բացառություն են կազմում արվեստի էպիկենտրոն համարվող քաղաքները` Փարիզը, Լոնդոնը և Նյու Յորքը, որոնցից յուրաքանչյուրում կա նվազագույնը երեք գլուխգործոցներով լի գանձարան: Որպեսզի օգնենք Ձեզ կողմնորոշվել համաշխարհային մակարդակի բազմաթիվ թանգարանների հարցում, մենք կազմել ենք ամենահետաքրքիր, ճանաչված և արժեքավոր թանգարանների ցանկը` դասակարգելով դրանք ըստ տարեկան այցելությունների: Ընդգծեք  նրանք, որտեղ արդեն այցելել եք և ծրագրեք հաջորդ մշակութային արձակուրդը:

Թեյթ Մոդերն, Լոնդոն

Tate Modern Museum

Թեյթ Մոդերնը բրիտանական Թեյթ պատկերասրահային խմբի մի մասն է կազմում: Հիմնական պատկերասրահից Թեյթ Մոդերնը առանձնացել է 2000 թվականին և տեղափոխվել է արդյունաբերական տարածք՝ Թեմզայի հարավային ափին գտնվող Bankside Power Station էլեկտրակայանի նախկին շենք: Շատ քննադատներ համարում են, որ նրա ժողովրդականությունը և հասանելիությունը նրան դարձրել է երկրորդը Բրիտանական Թանգարանից հետո, բայց Ազգային Պատկերասրահից բարձր ;ինելու համար Թեյդ Մոդեռնը պարտական է իր գտնվելու վայրին: Սակայն և մշտական և ժամանակավոր հավաքածուները արժանի են հիշատակման: Մինիմալիզմը, կուբիզմը, սյուրռեալիզմը, էքսպրեսիոնիզմը, ֆովիզմը, աբստրակցիոնիզմը, մոդեռնը և մյուս հայտնի ուղղությունների մասին՝ 1900 թվականից սկսած մինչև այսօր, կարելի է պատկերացում կազմել մեկ անգամ այցելելով Թեյդ Մոդեռն:

 

You might also like