Կրթված զբոսաշրջիկի համար անխոս մշակութային մինիմումը գոնե մեկ թանգարան այցելելն է ամեն այցելվող երկրից: Բացառություն են կազմում արվեստի էպիկենտրոն համարվող քաղաքները` Փարիզը, Լոնդոնը և Նյու Յորքը, որոնցից յուրաքանչյուրում կա նվազագույնը երեք գլուխգործոցներով լի գանձարան: Որպեսզի օգնենք Ձեզ կողմնորոշվել համաշխարհային մակարդակի բազմաթիվ թանգարանների հարցում, մենք կազմել ենք ամենահետաքրքիր, ճանաչված և արժեքավոր թանգարանների ցանկը` դասակարգելով դրանք ըստ տարեկան այցելությունների: Ընդգծեք նրանք, որտեղ արդեն այցելել եք և ծրագրեք հաջորդ մշակութային արձակուրդը:
Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ թանգարանի հավաքածուում ավելի քան երկու միլիոն ցուցանմուշ կա, որոնք դասակարգված են բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը կարող էր առանձին թանգարան լինել: Անցնել ամբողջ Մետրոպոլիտենը կարելի է մեկ օրում, բայց ավելի լավ է ընտրել մի քանի առավել հետաքրքիր սրահները, որպեսզի եգիպտական սարկոֆագները չխառնվեն Մերձավոր Արևելքի արձանների, եվրոպական միջնադարյան փորագրանկարների կամ XVII դարի տարազների հետ: Ամենակենտրոնացրած սրահների ցանկում են եվրոպական գեղանկարչության սրահը` Բոտիչելիի, Ռեմբրանտի, Կարավաջոյի և Վան Գոգի աշխատանքներով, եվրոպական քանդակագործության սրահը` Բեռնինով և Ռոդենով, արևմտյան արվեստի բաժինը` Դա Վինչիով, Ռեմբրանդով Դյուրերով և Դեգայով, մահմեդական արվեստի ամենամեծ հավաքածուն և ամերիկյան գեղանկարչության թևը: Ամբողջ թանգարանի համար առաջարկվող մուտքի տոմսը արժե 25 դոլար, սակայն յուրաքանչյուր այցելու կարող է վճարել ցանկացախ գումար, սկսած` 1 ցենտից, որպեսզի ստանա մուտքի տոմս: