Կրթված զբոսաշրջիկի համար անխոս մշակութային մինիմումը գոնե մեկ թանգարան այցելելն է ամեն այցելվող երկրից: Բացառություն են կազմում արվեստի էպիկենտրոն համարվող քաղաքները` Փարիզը, Լոնդոնը և Նյու Յորքը, որոնցից յուրաքանչյուրում կա նվազագույնը երեք գլուխգործոցներով լի գանձարան: Որպեսզի օգնենք Ձեզ կողմնորոշվել համաշխարհային մակարդակի բազմաթիվ թանգարանների հարցում, մենք կազմել ենք ամենահետաքրքիր, ճանաչված և արժեքավոր թանգարանների ցանկը` դասակարգելով դրանք ըստ տարեկան այցելությունների: Ընդգծեք նրանք, որտեղ արդեն այցելել եք և ծրագրեք հաջորդ մշակութային արձակուրդը:
Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք
Ժամանակակից արվեստի մեծ գեղեցիկ թանգարանը կամ МоМА-ն, որը տեղակայված է ապակուց և մետաղից կառուցված հարմարավետ վեցհարկանի շենքում, մեկ քառակուսի կիլոմետրում պարունակում է անհավատալի քանակությամբ գլուխգործոցներ: Հավաքածուն հավաքվել է Ռոքֆելլեր ընտանիքի աջակցությամբ: Հավաքածուն ներառում է մեծ թվով իմպրեսիոնիստների հիմնական աշխատանքները: Հենց այստեղ են մշտական բնակություն հաստատել Վան Գոգի «Աստղային գիշեր», Պիկասոյի «Ավինյոնյան աղջիկներ», Դալիի «Հիշողության կայունություն» և այլ գլուխգործոցները: