Կրթված զբոսաշրջիկի համար անխոս մշակութային մինիմումը գոնե մեկ թանգարան այցելելն է ամեն այցելվող երկրից: Բացառություն են կազմում արվեստի էպիկենտրոն համարվող քաղաքները` Փարիզը, Լոնդոնը և Նյու Յորքը, որոնցից յուրաքանչյուրում կա նվազագույնը երեք գլուխգործոցներով լի գանձարան: Որպեսզի օգնենք Ձեզ կողմնորոշվել համաշխարհային մակարդակի բազմաթիվ թանգարանների հարցում, մենք կազմել ենք ամենահետաքրքիր, ճանաչված և արժեքավոր թանգարանների ցանկը` դասակարգելով դրանք ըստ տարեկան այցելությունների:Ընդգծեք նրանք, որտեղ արդեն այցելել եք և ծրագրեք հաջորդ մշակութային արձակուրդը:
Լուվր, Փարիզ
Փարիզի Լուվրը` տարեկան 10 միլիոն հյուրերով երկրորդ ամենաայցելվող թանգարանը աշխարհում, երկու դար ծառայել է որպես ֆորպոստ, ևս չորսը` թագավորական նստավայր, մինչև 1793 թվականին դարձավ Ֆրանսիայի առաջին հրապարակային թանգարանը: Հավաքածուի հիմքում էսթետ Ֆրանցիսկ I-ի և մշակույթի մեծ գիտակ Լյուդովիկ XIV-ի թագավորական հավաքածուներն են: Շատ արժեքավոր ցուցանմուշներ հայտնվել են թանգարանում նապոլեոնյան պատերազմների ընթացքում: Արդյունքում ստացվել է հսկայական ծավալի հավաքածու. միայն ցուցադրված նկարների քանակը հասնում է 35 000-ի: Բայց այցելել այստեղ պարտադիր է, թեկուզ միայն օրիգինալները տեսնելու համար, որոնց առջև թեև չեն փայլել լուսարձակները, բայց տեսախցիկների կոճակները չեն դադարում չխկչխկալ: