Ֆրանսիացի ուսանողները սմարթֆոնների համար հավելված են մշակել, որոնք թույլ կտան քարտեզների վրա նշել շների կենսագործունեության արգասիքները: Այս մասին հայտնում է France24-ը:
Այդպիսով՝ նրանք հույս ունեն լուծել անփույթ տերերին վերաբերող խնդիրները: Շատերը զբոսանքի ժամանակ չեն մաքրում իրենց շների «հետքը»:
Հավելվածը մշակողներից մեկը՝ Էլեն Դոմերկը, նշել է, որ իրենց հավելվածի նպատակը ոչ թե ամենակեղտոտ փողոցի մասին իրազեկելն է, այլ խնդրի լուծմանը տեղի իշխանություններին ներգրավելը:
Նրա կարծիքով՝ այս նպատակով անվճար կարող են բաժանվել պոլիէթիլենային տոպրակներ, ինչպես նաև ընտանի կենդանիների տերերի հետ դաստիարակչական զրույցներ անցկացնել: Շուտով Poople Maps հավելվածը հնարավոր կլինի ձեռք բերել Google Play-ում և App Store-ում: / Աղբյուրը՝ 1in.am