VisitScotland ազգային տուրիստական խորհուրդը սկսել է նոր գովազդային արշավ` նվիրված Շոտլանդիայում Բնության տարվան: Արշավի գլխավոր հերոսներն են դարձել Շոտլանդական կղզիներից երկու հրաշալի պոնիներ:
Fivla և Vitamin պոնիներին հագցրել են գործած կարդիգաններ ավանդական շոտլանդական նկարներով և մի քանի լուսանկար արել գեղատեսիլ բնապատկերների ֆոնին: Լուսանկարների ողջ շարքը տեղադրված է VisitScotland-ի կայքում:
Գունավոր պաստառները նախատեսված են զբոսաշրջիկներին դեպի մարզեր գրավելու համար: Գովազդային քարոզարշավը արդեն մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերի օգագտերերի կողմից: