Պրահայի թանգարանների գիտակները համամիտ են, որ ամենատպավորիչ ցուցանմուշներից մեկը կարելի է տեսնել ոստիկանության թանգարանում: Այստեղ ներկայացված են չեխական քրեական պատմության ամենահետաքրքիր դեպքերը:Այցելուները նաև կարող են մանրամասն ծանոթանալ քրեագետների տարբեր հնարքներին և աշխատանքի տեխնիկային. գրում է ILoveCZ-ը: Թանգարանի բացման 55-ամյա հոբելյանի կամպակցությամբ քրեաբանության պատմաբանները ժամանակակից տեխնոլոգիայի մասնագետների հետ համատեղ պատրաստել են ցուցահանդես հանցագործության բացահայտման նորագույն մեթոդների մասին, չէ որ ահաբեկիչների դեմ պայքարում միայն մատնահետքերը բավարար չեն:
Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 31-ը: Հասցեն՝ Ke Karlovu 1, Praha 2: