Իտալիայի ոստիկանությունը տուգանում է պատենտ գնողներին

Իտալիայի ոստիկանությունը խստորեն հետևում է կեղծ ապրանքների տարածմանը և տուգանում է այն մարդկանց, ովքեր գնել են կեղծած   ապրանք: Այսպիսով, իտալական Տոսկանիայի ամենահեղինակավոր հանգստավայրերից մեկում` Ֆորտե դեյ Մարմիում, զբոսաշրջուհին վճարել է այն բանի համար, որ փողոցային առևտրականից գնել է անօրինական ապրանք. գնված պայուսակի գումարից բացի, նա ստիպված է եղել վճարել ևս 200 եվրո տուգանք:

Նման դեպքեր գրանցվել են նաև Ֆլորենցիայում, որտեղ մեկ աղջկա տուգանել են նավահանգստում պատենդ ապրանք գնելու համար, իսկ մյուսին` քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը մտադիր է շարունակել պայքարը կեղծ արտադրանքի դեմ տուգանքների միջոցով:

You might also like