Լեհերը ամենաշփվող ավիաուղևորներն են

British Airways ավիաընկերությունը հարցում է անցկացրել  2000 եվրոպացիների շրջանում, որի նպատակն է եղել պարզել, թե ինչպես են իրենց պահում ուղևորները կարճ թռիչքների ժամանակ: Ինչպես պարզվել է՝  երկար թռիչքների ժամանակ ևս ուղևորների համար կարևոր է հարմարավետ և ոչ պրոբլեմատիկ հարևանները: Հարցման մասնակիցների մեծամասնությունը հայտարարել է, որ նույնիսկ կարճ թռիչքների դեպքում իրենց նյարդայնացնում են աղմկոտ ուղևորները, այդ թվում՝  երեխաները:

Sociable airline passengers

Ինչպես նշում է  Euromag-ը՝ վրդովվելու պատճառ են հանդիսանում նաև խմիչքն ու ուտելիքը, որոնց համար պետք է վճարել: Գները, որպես կանոն, բարձր են լինում, իսկ ուտելիքի համը՝ սպասվածից վատ: Արդյունքում,  բելգիացիների 27%-ը, հոլանդացիների  37%-ը և  ֆրանսիացիների 18%-ը իրենց հետ ինքնաթիռ են տանում բուտերբրոտներ: Այն հարցին, թե ինչը կարող է ավելի հաճելի դարձնել թռիչքը, 65%-ը պատասխանել է՝ համացանցի հասանելիությունը, 25%-ը նախապատվությունը տվել է բջջային հեռախոսին: Ընդ որում՝ բջջային հեռախոսով զրույցները բարկացնում են մյուս ուղևորներին:

Sociable airline passengers

Ինքնաթիռում սիրելի զբաղմունքների շարքում եվրոպացիները առանձնացրել են զրույցը հարևանի հետ: Ամենաչշփվող են ճանաչվել բելգիացիները. նրանց միայն 18%-ն է սիրում անծանոթների հետ  զրուցել ինքնաթիռում: Բելգիացիների մեծամասնությունը՝ 82%-ը, թռիչքի ընթացքում սիրում է կարդալ: Իսկ ամենազրուցասեր ճանաչվել են լեհերը. լեհ զբոսաշրջիկների 37% -ը աշխատում է զրուցել ինքնաթիռի իրենց հարևանի հետ:

You might also like