Լեհաստանի Զակոպանե քաղաքի դահուկային հանգստավայրի ղեկավարությունը որոշել է «խաղադրույք կատարել» ֆուտբոլ չսիրողների վրա և իրեն հռչակել է քաղաք առանց Եվրո-2012-ի:
«Մենք որոշել ենք ֆուտբոլի առաջնության շրջանում զբոսաշրջիկներին առաջարկել հանգստի կղզյակ, որտեղ տեղի կունենան միայն մշակութային միջոցառումներ: Երկրպագուները աղմկոտ խմբեր են, իսկ շատ մարդիկ նախընտրում են լռություն ու հանգիստ», – այսպես են որոշումը մեկնաբանել քաղաքային պաշտոնյաները:
Առաջիկայում կայանալիք Եվրո-2012 ֆուտբոլային առաջնությանը քաղաքը ծրագրում է զբոսաշրջիկների համար պատրաստել այլընտրանքային ծրագիր, որում չկա ֆուտբոլային թեմատիկա:
Ինչպես հայտնի է`Ֆուտբոլի Եվրոպայի հաջորդ առաջնությունը կանցկացվի 2012 թվականի հունիսին Լեհաստանում և Ուկրաինայում: Ֆուտբոլային հանդիպումները կկայանան Վարշավայի, Գդանսկի, Պոզնանի, Վրոցլավի և այլ քաղաքների ութ մարզադաշտերում: