Լեհաստան. Շոկոլադե արմավենի՝ Վարշավայի կենտրոնում

Վարշավայի Շառլ դը Գոլ հրապարակում աճել է անսովոր արմավենի: Վեց մետր բարձրությամբ շոկոլադե արմավենին պատրաստվել է Շոկոլադի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի չորսին: Անսովոր ակցիայի կազմակերպիչները անցորդներին կոչ են անում լցվել դրական էմոցիաներով՝ կտրվել առօրյա հոգսերից և վայելել համեղ շոկոլադ:

Արմավենու վրա կա 35 շոկոլադե տերև՝ ընդհանուր առմամբ 220  կիլոգրամ: Էկզոտիկ ծառն ընդհանուր առմամբ կշռում է 500 կիլոգրամ: Քաղցր ծառը պատրաստված է շոկոլադի իսկական գնահատողների՝  Յանուշ Պրոֆուսի ստեղծագործական թիմի կողմից. դրա պատրաստման վրա վարպետները ծախսել են 300 ժամ:

You might also like