Բրիտանական Post Office-ը թողարկել է ամենամյա City Costs Barometer-ը, որում գնային տեսանկյունից գնարահատել է լավագույն հանգստի քաղաքները Եվրոպայում։ Հաշվի են առնվել 3-աստղանի հյուրանոցում 2-3-օրյա հանգստի արժեքը, սնունդը և էքսկուրսիաները։ Վարկանիշային աղյուսակի առաջատար առաջին անգամ դարձել է Վարշավան, որտեղ ուիք էնդը կարժենա 113,22 ֆունտ։
Ցանկի երկրորդ հորիզոնականում Վիլնյուսն է։ Լիտվայի մայրաքաղաքում 2-3-օրյա հանգիստը կարժենա 114,93 ֆունտ, իսկ երրորդ տեղում Աևելյան Եվրոպայի ևս մեկ մայրաքաղաք է՝ Բուդապեշտը, որտեղ պետք է ծախսել 122,99 ֆունտ։
Ինչ վերաբերվում է Եվրոպայի ամենաթանկարժեք մայրաքաղաքին, ապա այստեղ առաջատար է Ստոկհոլմը, որտեղ ուիք էնդը կարժենա 325,44 ֆունտ, որը մոտ երեք անգամ ավել է Վարշավայի գնից։