Լեհաստան. «Հիտլերյան անտառը» կդառնա զբոսաշրջային երթուղի

Լեհաստանի այն անտառը, որտեղ Հիտլերը թաքնվում և, միգուցե, ծրագրում էր իր ամենասարսափելի գործողությունները, նախատեսվում է վերածել զբոսաշրջային երթուղու. այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Լեհաստանում փնտրում են ներդրողի, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակվա Հիտլերի շտաբը` երկրի հյուսիս-արևելքում գտնվող «Գայլի որջը» (‘Wolf’s Lair’):  Այսօր շտաբից մնացել են միայն ավերակներ. այն ավերվել է 1945 թվականին, հենց այստեղ է սպանվել գնդապետ Կլաուս ֆոն Շտաուֆենբերգը:

Խնդիրն այն է, որ ավերակները հիմա էլ են բաց այցելությունների համար, բայց այստեղ գալիս են քիչ զբոսաշրջիկներ, քանի որ դժվար է հաղթահարել հողային ժանապարհը: Ներդրողները թանգարանում պետք է ապահովեն ամենամյա ցոիցահանդես, պահպանեն տարածքը և ստեղծեն հարմարավետ պայմաններ այնտեղ հասնելու համար:

You might also like