Լեհաստանում ներկայացվել է Էլբլոնգի զինանշանը, որը հնարավոր է տեսնել միայն մեծ բարձրությունից: Այն պատկերված է ծառերի տարբեր տեսակներով. հայտնում է «Ռադիո Օլշտինը»: Նախագիծը իրականացնելու համար անհրաժեշտ է եղել 260 հազար ծառ` կաղնի, հաճարենի, եղևնի, սոճի, կեչի:
Անտառապահները դրանք տնկել են 9 տարի առաջ: Տեսարժան վայրը անհրաժեշտ է խնամել ամբողջ տարի: Էլբլոնգի զինանշանը և Լեհաստանի պետական անտառների ծառայության տարբերանշանը երևում է տիեզերքից, հատկապես հստակ այն երևացել է այս աշնանը. նշում է «Ռադիո Օլշտինը»: