Երեխաների կյանքը հեքիաթի վերածելու ի զորու են բոլոր մեծահասակները, և, ահա, ասվածին մի քանի հրաշալի ապացույց։
Լողացող մանկական խաղահրապարակ մտածել և կյանքի է կոչել գերմանական Wibit Sports GmbH ընկերությունը։
Այս թելային լաբիրինթոսը գտնվում է Ճապոնիայում։ Այն ամբողջովին հյուսված է ձեռքով։
Հյուսված աշտարակը գտնվում է Ավստրիայում։ Այն ունի չորս հարկ։
Այս զարմանահրաշ արարումը գտնվում է Նյու Յորքի բակերից մեկում։
Ստոկհոլմի այս խաղահրապարակի գլխավոր մասը հսկա բու թագուհին է։
Պարող տներ կարելի է տեսնել Կոպենհագենի խաղահրապարակներից մեկում։
Կոպենհագենի ևս մեկ խաղահրապարակ շատ դուր կգա փոքրիկներին, ովքեր տարված են ասպետների և գեղեցիկ արքայադուստրերի մասին պատմություններով։
Այս խաղահրապարակը Ավստրալիայի Սիդնեյի փոքրիկների սիրելի վայրն է։
Այս խաղահրապարակը ևս գտնվում է Ավստրալիայում՝ Կանբերա քաղաքում։
Գուլիվերի ճանապարհորդության մոտիվներով այս խաղահրապարակը գտնվում է իսպանական Վալենսիայում։
Հսկա ալիգատորի ներսում կարելի է հայտնվել Բրազիլիայի Սան Պաուլուում։
«Ուրվական-գնացք» անունը կրող այս խաղահրապարակը կառուցված է Պերուի Լիմայի լքված երկաթգծային կայարանում։
Այս զվարճալի հայելային տունը գտնվում է Դանիայի Կոպենհագեն քաղաքում։
Ինքնաթիռների տարբեր մասերից կազմված այս խաղահրապարակը գտնվում է ԱՄՆ-ի Միսուրի նահանգում։
Իրական չափսերի կետի բերանում հայտնվել հնարավոր է Շվեդիայի Գետեբորգում։
«Արևային թռչուններ» անունը կրող խաղահրապարակը Կոլորադոյում շրջապատված է մեծ արտառոց խոռոչներով։