Աթենքում կբացվի թվային թանգարան՝ նվիրված փիլիսոփա Պլատոնի կյանքին և գործունեությանը: Այն կստեղծվի Akadimia Platonos հնագիտական տարածքում՝ հնագույն մտածողի ստեղծած ակադեմիայում՝ 120 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքում: Նախագծի իրականացմամբ զբաղվում է Հելլենիստական աշխարհի հիմնադրամը՝ Հունաստանի կրթության նախարարության և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցադրությունը կլինի մուլտիմեդիական և կներկայացնի Հին Հունաստանի հայտնի փիլիսոփայի կյանքի բոլոր ասպեկտները և ուսմունքները. հայտնում է Grekomania.ru-ն: Ենթադրվում է, որ նոր թանգարանը կավելացնի Akadimia Platonos հնագիտական գոտու այցելուների քանակը: Այդ տարածքը, որը գտնվում է Հունաստանի մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում, իր անվանումը ստացել է դեռևս հին հունական դարաշրջանում՝ որպես փիլիսոփայական դպրոց կամ ակադեմիա՝ հիմնադրված Պլատոնի կողմից մ.թ.ա. 387 թվականին: Պեղումները այստեղ սկսվել են 1929 թվականին և շարունակվում են մինչ այսօր: