Աշխարհի ամենավտանգավոր օդանավակայաններից մեկում կատարված վայրէջքը տեսանկարահանել են

Airlive պորտալը հրապարակել է Boeing 737-200 ինքնաթիռի վայրէջքը Տոնկոնտին օդանավակայանում, որը գտնվում է Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում: Տեսանյութում երևում է, որ ինքնաթիռը սկզբում թռչում է մի փոքր թեքված, իսկ վայրէջքից առաջ կտրուկ իջնում՝ գրեթե քսվելով ծառերի ճյուղերին:

Երկրի գլխավոր օդանավակայանը համարվում է ամենավտանգավորներից մեկն աշխարհում: Օդանավակայանը գտնվում է սարերից ոչ շատ հեռու, այդ պատճառով օդաչուները ստիպված են լինում վայրէջքից առաջ թեքվել կտրուկ դեպի ձախ և մանևրել քիչ բարձրության վրա: Բացի այդ, վտանգավոր է նաև այն, որ թռիչքուղին շատ կարճ է.  դրա երկարութունը կազմում է  2163 մետր. գրում է  Lenta-ն:

1962 թվականից Հոնդուրասի մայրաքաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել  15 վթար: Վերջին ավիավթարը տեղի է ունեցել  2008 թվականին, երբ  ТАСА ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ափին գտնվող մի քանի մեքենաների: Արդյունքում մահացել է  հինգ մարդ, վիրավորվել՝ 65-ը:

You might also like