Owners Direct ընկերությունը ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ հանգիստը ծրագրավորում և կազմակերպում են ավելի հաճախ կանայք. հայտնում է АТОР կայքը: Տղամարդիկ երկիրը ընտրելուց հետո ետ են քաշվում հետագա գործընթացից: Հետազոտության արդյունքներից պարզ է դարձել, որ տղամարդկանց հետաքրքրում է միայն այն երկիրը, որտեղ պատրաստվում են հագստանալ, ճանապարհորդության համար կարևոր մյուս մանրուքները գրեթե նրանց չի հետաքրքրում: Երբ ընտրվում է ուղղությունը, մյուս մտահոգությունները դրվում են կանանց ուսերին:
82%-ը նախապես պատվիրում է տոմսը, հյուրանոցային համարը, մեքենան: 80%-ը գնում է հանգստի համար նախատեսված պարագաները: 69%-ը պայմանավորվում է հարևանների հետ ծաղիկները ջրելու հարցով: 64 %-ը հավաքում է ուղեբեռը, 55%-ը ձևակերպում է ապահովագրական փաստաթղթերը և փոխում արտարժույթը: Հաճախ կանայք խոստովանում են, որ հանգստի նախապատրաստական աշխատանքների պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա, քանի որ չեն կարողանում ամբողջովին վստահել տղամարդուն:
Եթե նախապատրաստական աշխատանքներով զբաղվի ուժեղ սեռը, ապա հանգստի ժամանակ հնարավոր է շատ կարևոր օգտակար առարկաներից զրկված լինես, ինչպես նաև՝ մնաս առանց անձնագրի, քանի որ եղել են դեպքեր, երբ տղամարդիկ նախապես չեն ստուգել անձնագրի վավերականության ժամկետը: Հյուրանոցների սեփականատերերը կամ նրանք, ովքեր զբաղվում են հյուրանոցային համարների պատվերների ընդունմամբ, վստահեցնում են, որ պատվերների մեծ մասը լինում են հենց կանանց կողմից: Բայց ահա հանգստի ժամանակ տղամարդիկ կառավարումը վերցնում են իրենց ձեռքը: Տղամարդկանց 69%-ը նախընտրում է վարել կանանց կողմից վարձակալած ավտոմեքենան: