Ռուսական «Электро-Л» օդերևութաբանական արբանյակի միջոցով արվել է Երկիր մոլորակի ամենապարզ լուսանկարը: Լուսանկարը արվել է մոտ 36.000 կմ բարձրությունից, որն ունի 121 մլն մեգապիքսել խտություն: Լուսանկարի յուրաքանչյուր 1 պիքսելն հավասար է 1 կմ-ի:
Մոլորակի լուսանկարում բուսական տարածությունները կարմիր են երևում, որի պատճառը ուլտրակարմիր հաճախականության ալիքներն են:
ՆԱՍԱ-ն և այլ տիեզերական գործակալություններ Երկրի ամբողջական լուսանկարներ են ստանում՝ մոլորակի հատվածաբար արված լուսանկարները միմյանց կցելով: Ռուսաստանյան օպերատորներն իրենց տիեզերական սարքին կարող են հեռահրահանգել յուրաքանչյուր 10 րոպեն մեկ լուսանկարել մոլորակը: