Քաղաքներ, որտեղ կարելի է «խնայողաբար» դիմավորել Ամանորը

Trivago-ն համեմատել է բնակության արժեքը 20 եվրոպական քաղաքների հյուրանոցներում նոյեմբերի վերջին (նոյեմբերի 28-29) և դեկտեմբերի առաջին (դեկտեմբերի 5-6) հանգստյան օրերին։
Wrocław
Արդյունքում պարզվել է, որ երկտեղանոց համարը այդ օրերին ամենից մատչելին լեհական Վրոցլավ քաղաքում է (75 և 95 եվրո)։ Մատչելիությամբ երկրորդ տեղում հայտնվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը (89 և 109 եվրո), իսկ առաջատարների եռյակը եզրափակում է ֆրանսիական Անժե քաղաքը (91 և 113 եվրո)։
Vilnius
Ոչ շատ թանկարժեք հյուրանոցներ կարելի է գտնել նաև Ֆրանկֆուրտում (93 և 111 եվրո) և շվեդական Մալմյոյում (98 և 113 եվրո)։
Ակտիվ, նախատոնական շրջանում գներով զարմացնում է  նաև Բարսելոնան (99 և 98 եվրո)։ Եվրոպական ցանկը եզրափակում են Հելսինկին (100 և 103 եվրո), Նյուրնբերգը (115 և 152 եվրո) և Մաաստրիխտը (131 և 186 եվրո)։
Իտալիայում սուրբծննդյան տոնավաճառով ամենամատչելի վայրը այդ օրերին դարձել է Վերոնան (115 և 152 եվրո)։
Angers
You might also like