Այլ հոդվածներ
Մումբայի ոստիկանությունը կազմել է 15 վայրից բաղկացած ցանկ, որոնք պոտենցիալ վտանգավոր են սելֆիի սիրահարների համար։ Մոտ ապագայում այնտեղ կհայտնվեն նախազգուշացնող նշաններ։ Մումբայի ոստիկանապետը գնացել է այդ քայլին հունվարի 12-ին քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Երեք աղջիկ խմբակային սելֆի են նկարել Bandra Bandstand-ի ափին։
Սայթաքելով՝ զբոսաշրջուհիները ընկել են ջուրը։ Տղամարդը, ով փորձել է նրանց փրկել, խեղդվել է, երկու աղջիկներին հաջողվել է փրկվել, երրորդը անհայտ կորել է։ Մումբայում սելֆիի նկարահանման համար 15 վտանգավոր վայրերի ցանկում հայտնվել են Marine Drive զբոսայգին, Girgaum Chowpatty լողափը, Bandra Bandstand ամբարտակը, Bandra բերդը, Worli Sea Face ամբարտակը, Worli ամրոցը, Sion ամրոցը, Powai լիճը, Carter Road ամբարտակը, Mahim բերդը, Sassoon Docks նավահանգիստը, Dadar, Juhu, Madh Marve և Gorai լողափերը։
You might also like