ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը պարզել է այն վայրերը, որտեղ զբոսաշրջիկների թիվը զգալի գերազանցում է տեղաբնակների թվին։ Ինչպես նշում է The Telegraph-ը, այդ առումով բացարձակ առաջատար է աշխարհի ամենափոքր անկախ պետությունը՝ Վատիկանը։
Կրոնական, պատմական, մշակութային ու քաղաքական նշանակություն ունեցող այս գաճաճ պետության բնակչությունը մոտ 800 է։ Սակայն միայն Վատիկանի թանգարաններ անցած տարվա ընթացքում այցելել է 1.5 մլն զբոսաշրջիկ։
2-րդ տեղում է Անդորան, որը թեև 80.000-անոց բնակչություն ունի, սակայն անցած տարի ընդունել է 2.2 մլն զբոսաշրջիկ։ Դա պայմանավորված է հանգստավայրերի համեմատաբար մատչելի գներով ու շոփինգի համար հիանալի վայրերով։ Իսկ, օրինակ, Բանգլադեշը, չնայած բնակչության թվին, շատ քիչ զբոսաշրջիկներ ունի։ Բանգլադեշին այդ առումով հաջորդում են Հնդկաստանն ու Պակիստանը։
Պարբերականը հավելում է, որ աշխարհում ամենաակտիվ զբոսաշրջային կենտրոնը, անկախ բնակչության թվից, շարունակում է մնալ Ֆրանսիան, ուր նախորդ տարի այցելել է 83 մլն տուրիստ։
Աղբյուրը` Թերթ.am