Ինչպես արդեն հայտնել է Travelnews.am-ը Երկրի բնակչության 15%-ը հավատում է, որ աշխարհի վերջը կլինի իրենց կենդանության օրոք, իսկ նրանց 10%-ը վստահ է, որ այն վրա կհասնի Մայաների օրացույցի ավարտման հետ, որը ընդգրկում է 5.125 տարի և համընկնում է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին: Եթե դուք էլ եք պատկանում այդ մարդկանց թվին, ապա դեռևս ժամանակ կա լինելու այնպիսի վայրերում, որոնք տեսնելուց հետո աշխարհի վերջի գաղափարը ձեզ այնքան էլ չի անհանգստացնի:
Ամազոն
Անկախ նրանից, թե որ երկիր կայցելեք Ամազոնը տեսնելու համար` Բրազիլիա, Պերու, Կոլումբիա, Վենեսուելա, Էկվադոր, Բոլիվիա, Գայանա, Սուրինամ, թե Ֆրանսիական Գվիանա, դուք չեք զղջա: Զբաղեցնելով ջունգլիների ամենանշանավոր տարածքը` այն դարձել է շատ եզակի արարածների տունը. արժե սա տեսնել` մինչև աշխարհի վերջը:
Անտիլոպի կիրճը
Դուք դեռ կարծում եք, որ Գրանդ Կանյոնը ԱՄՆ-ի միակ գեղեցիկ կիրճն է: Իսկ դուք գիտեք, որ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում կա ևս մեկ գեղեցիկ կիրճ` Անտիլոպի կիրճը: Այն իր անունը ստացել է շնորհիվ իր գույնի, որը նման է այծքաղի կաշվի: Այն զարմանալիորեն պատկերավոր է և գրավում է շատ զբոսաշրջիկների:
Ուլուրու (Այերս ռոք)
Ուլուրու` հսկա նարնջա-շագանակագույն օվալ ժայռ: Այն տեղակայված է Կենտրոնական Ավստրալիա մարզում: Սակայն նրան հասնելը բավականին դժվար է: Այն մոտակա բնակավայրից 280 մղոն հեռավորության վրա է: Ժայռը հանդիսանում է պաշտամունքի առարկա տեղաբնակների համար, ովքեր հավատում են, որ հնում այստեղ ապրել է հսկա ջրային պիտոն:
Բորա-Բորա
Զարմանալի կղզի Բորա Բորան` տեղակայված Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Ֆրանսիական Պոլինեզիայում, համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կղզիներից մեկը: Բյուրեղյա մաքուր ջրում ապրում են մի շարք յուրահատուկ արարածներ. ստորջրյա աշխարհը շատ բազմազան է: Բացի այդ, այստեղ կան հրաշալի բնապատկերներ:
Վիկտորիա ջրվեժը
Վիկտորիա ջրվեժը, որը տեղակայված է Զամբիայի և Զիմբաբվեի միջև, համարվում է աշխարհում ամենամեծը: Նրա լայնությունը 5604 ֆուտ է (1708 մետր), իսկ բարձրությունը` 354 ֆուտ (108մետր): Այն շատ ավելի հետաքրքիր է, քան Նիագարայի ջրվեժը:
Նորվեգական Ֆյորդներ
Նորվեգիային է պատկանում աշխարհի ամենաերկար ափագոտիներից մեկը, որն էլ միևնույն ժամանակ հարուստ է տեսարժան վայրերով և մեծ հետաքրքրություն է վայելում: Նորվեգիայի արևմտյան ափը լի է հարյուրավոր ծոցերով` նեղ, ոլորուն, խորը խրված հողերում: Դրանց անվանում են ֆյորդեր և դրանք զարմանահրաշ են:
Սանտորինի, Հունաստան
Ձեր հանգիստը Հունաստանում. Հունաստանում հյուրանոցների ամրագրում, էքսկուրսիաներ,Երևան-Սալոնիկ-Երևան և Երևան-Աթենք-Երևան չվերթների տոմսերի վաճառք: Տուրիզմ և հանգիստ Հունաստանում > www.hot-tours.am, Հեռ.` (010) 58.27.37, (060)37.03.77 [Գ]
Սանտորինին իրենից ներկայացնում է կղզի, որը տեղակայված է Հունաստանի ափերից ոչ այնքան հեռու: Հազարավոր տարիներ առաջ այստեղ տեղի է ունեցել մարդկության պատմության խոշորագույն հրաբխային ժայթքումը: Այսօր Սանտորինին համադրում է գեղեցիկ բնապատկերը, հիանալի ճարտարապետությունը և լեգենդար պատմությունը:
Իսլանդիա
Իսլանդիան ամենազարմանալի, այլմոլորակային տեսքով բնապատկերների, հսկայական սառեցված ջրվեժների, հյուսիսային լույսերի, արևածագի և մայրամուտի աներևակայելի գեղեցկությամբ երկիր է:
Մորեյն լիճ
Թվում է, թե սովորական լճի մեջ որևէ յուրահատուկ բան չկա: Սակայն Մորեյն լիճը բացառություն է: Այն գտնվում է Կանադայում: Այս լճի աղբյուրը սառցադաշտն է, այդ պատճառով, երբ այն ամբողջովին լցվում է, արտացոլում է տարբեր գունային երանգներ: Գրավիչ է նաև նրա շրջակա բնապատկերը:
Պետրա
Մ.թ.ա. 1200 թվականին կառուցված Պետրան Հորդանանի հնագույն քաղաքներից է: Հայտնի է իր եզակի դիրքով, այստեղ կարելի է գնալ միայն նեղ ձորերով: Բացի այդ Պետրան ամբողջովին կառուցված է ժայռափոր քարերով: Բացի այդ քաղաքի կառուցողները ստեղծել են ջրամատակարարման հատուկ համակարգ, ինչի շնորհիվ անգամ չոր կլիմայի դեպքում Պետրայի բնակիչները ջրի պակաս երբեք չեն ունեցել: Շնորհիվ դրա Պետրան դարձել էր ժամանակի քարավանային առևտրի անառիկ բերդ:
Մաչու Պիկչու
Ծովի մակարդակից գրեթե ութ հազար ֆուտ (2450 մետր) բարձրության վրա գտնվող Մաչու Պիկչուն համարվում է աշխարհի ամենազարմանահրաշ ճարտարապետական հուշարձաններից մեկը: Այն հաճախ անվանում են «քաղաք երկնքում» կամ «քաղաք ամպերի մեջ»:
Պլիտվիցյան լճեր
Պլիտվիցյան լճերը Հարավարևելյան Եվրոպայի ամենահին և Խորվաթիայի ամենամեծ ազգային պարկն է: Այստեղ կան եզակի լճեր, ջրվեժներ, ժայռեր, ֆլորա և ֆաունա:
Սիքստինյան մատուռ
Մշակութային և ճարտարապետական այս հուշարձանի վրա աշխատել են Վերածննդի դարաշրջանի այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Միքելանջելոն, Սանդրո Բոտիչելլին և Պիետրո Պերուջինոն: Բացի այդ Սիքստինյան մատուռը գտնվում է Վատիկանում, որն ինքնին արժանի է ուշադրության:
Սթոունհենջ
Հաշվի առնելով Սթոունհենջի հետ կապված բոլոր լեգենդար պատմությունները` կարելի է կարծել, որ այս վայրը, այսպես թե այնպես, որևէ կապ ունի առաջիկա ապոկալիպսիսի հետ: Այնպես որ, խորհուրդ է տրվում անպայման այցելել այս գեղեցիկ վայրը:
Թաջ Մահալ
Թաջ Մահալը համարվում է Հնդկաստանի մահմեդական արվեստի մարգարիտը և համաշխարհային ժառանգության կարևոր օբյեկտներից մեկը: Սա արդեն կարևոր պատճառ է այստեղ այցելելու համար:
Վերսալյան Պալատ
Ֆրանսիայի թագավորական իշխանության և աներևակայելի ճոխության բացարձակ գագաթնակետը դարձավ Վերսալյան Պալատը: Լյուդովիկոս XIV թագավորը իր նախկին որսորդական առանձնատունը վերածել է աշխարհի ամենաշքեղ պալատներից մեկի: Նրա կառուցման վրա ծախսվել է այնքան մեծ գումար, որ թագավորը հրամայել է ոչնչացնել այդ տվյալները կրող բոլոր փաստաթղթերը: Սակայն ներկայիս փորձագետների գնահատմամբ այն արժեցել է մոտ երկուսից երեք հարյուր միլիարդ դոլար:
Չինական Մեծ Պատ
Չինական Մեծ Պատի շինարարությունը սկսվել է մ.թ.ա. 7-րդ դարում և շարունակվել է հարյուրավոր տարիներ: Պատի ընդհանուր երկարությունը կազմում է 3700 մղոն (6000 կմ):
Անգկոր Վատ
Անգկոր Վատը համարվում է տաճար` շրջապատված ջրափոսով: Այն համարվում է երբևէ կառուցված ամենախոշոր պաշտամունքային վայրը և աշխարհի ամենակարևոր հնագիտական կառույցը: Տաճար համալիրը կառուցվել է Կամբոջայի Սուրյավարմանա II թագավորի հրամանով տասներկուերորդ դարի սկզբին, որը ծառայել է և տաճար և երկրի մայրաքաղաք: Տաճարը իր արտաքին տեսքով, համաչափությամբ և ներդաշնակությամբ համեմատում են Հին Հունաստանի և Հռոմի ճարտարապետական հուշարձանների հետ:
Սուրբ Մարիամի Սիոնական եկեղեցի
Այս եկեղեցին տեղակայված է Եթովպիայի Ակսում քաղաքում: Կարծիք կա, որ այստեղ է պահվում լեգենդար Աստվածաշնչյան կտակը: