Ավիատոմսերի որոնման Skyscanner կայքը ինքնաթիռում ուղևորների նախընտրած նստատեղերի ուսումնասիրություն է անցկացրել: Պարզվել է որ ճանապարհորդների 46%-ը նախընտրում է առջևի շարքի տեղերը, իսկ 7% -ը սիրում է նստել վերջում: Ընդ որում` ամենապոպուլյարը 6А տեղն է. թերևս հենց այն է առավել հաճախ հայտնվում էկոնոմ դասի առաջին շարքում:
Ավելի քիչ պահանջարկ է վայելում, ինչպես և կարելի էր գուշակել, միջին տեղը` 31Е-ը: Ընդ որում` ուղևորները ավելի հաճախ ընտրում են ձախ կողմի նստատեղերը (ABC տեղերը), քան աջինը (DEF տեղերը). միգուցե պատճառն այն է, որ սրահի ցանկացած սխեմայի դեպքում այդ մասը հաճախորդի տեսադաշտում առաջինն է հայտնվում: Պատուհանի կողմի նստատեղերը ավելի պահանջված են, քան մուտքի մոտինը. 60% ընդդեմ 40%-ի: 1%-ից պակաս են եղել այն մարդիկ, ովքեր նախընտրում են մեջտեղի, անհարմար նստատեղերը: Հետաքրքիր է, որ ուղևորների 62%-ը ընտրում են զույգ շարքերը, իսկ 38%-ը` կենտ: Հարցմանը մասնակցել են ավելի քան 1000 ճանապարհորդ: