«Հեռուստացմփորիկների» վայրը Բրիտանիայում ոչնչացվել է

Հողատարածքի սեփականատերերը, որտեղ նկարահանվել է «Հեռուստացմփորիկներ» մանկական սերիալը, որոշում են կայացրել ոչնչացնել այդ վայրը, քանի որ հոգնել են ձանձրացնող  զբոսաշրջիկներից: Խոսքը Անգլիայի կենտրոնական մասում գտնվող Ուորիկշիր կոմսության  Wimpstone վայրի մասին է: «Հեռուստացմփորիկները» այստեղ նկարահանվել են 1997-ից 2001 թվականներին:

"Teletubbies"

Ընդհանուր առմամբ այս վայրում նկարահանվել է 365 դրվագ: Եվ, չնայած նրան, որ նկարահանումները վաղուց ավարտվել են և դեկորացիաներն էլ՝ հավաքվել, զբոսաշրջիկների հոսքը չի դադարում. հայտնում է Independent.ie-ն: Լեգենդար մարգագաետինները տեսնելու համար զբոսաշրջիկները ցատկում են մասնավոր սեփականության ցանկապատից ներս՝ վախեցնելով անասուններին և խանգարելով սեփականատերերի կյանքը:

Wimpstone

Արդյունքում, տիրուհին՝ 63-ամյա Ռոզմարի Հարդինգը  (Rosemary Harding), որոշել է ոչնչացնել իր տան տարածքում գտնվող տեսարժան վայրը: Այժմ այն մարգագետնում, որտեղ նախկինում գտնվում էր հեռուստացմփորիկների տունը, հայտնվել է փոքրիկ լճակ:

You might also like