Կինոյի բնագավառում մատուցած ծառայությունների համար «Օսկար» մրցանակի պարգևատրման 88-րդ արարողությունը տեղի կունենա 2016 թվականի փետրվարի 28-ին Հոլիվուդում։ Կինոարվեստի հարյուր հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից կհետևեն շքեղ միջոցառման ուղիղ հեռարձակմանը, և, ամենայն հավանականությամբ, կսպասեն Լեոնարդո Դի Կապրիոյին ոսկե արձանիկի հանձնմանը։
Skyscanner պորտալի խմբագիրները որոշել են մրցանակաբաշխությանը նվիրել հատուկ ցանկ՝ այն տուրիստական ուղղությունների, որոնք դարձել են 2015 թվականի լավագույն ֆիլմերի նկարահանման հրապարակ։
1. Նոր Օռլեան, Լուիզիանա նահանգ, ԱՄՆ-«Իջեցման մեծ խաղ»;
2. Բեռլին, Գերմանիա – «Լրտեսական կամուրջ»;
3. Էննիսկորտի, Իռլանդիա-«Բրուքլին»,
4. Նամիբիա-«Խենթ Մաքս․ Բարկության ճանապարհը»;
5. Հորդանան-«Մարսեցին»;
6. Ուշուայա, Արգենտինա-«Վերապրածը»;
7. Տորոնտո, Կանադա-«Սենյակ»;
8. Բոստոն, Մասաչուսեթս նահանգ, ԱՄՆ-«Ուշադրության կենտրոնում»։