Բառերը բավարար չեն նկարագրելու համար մեր զարմանահրաշ մոլորակի որոշ անկյունների գեղեցկությունը։ Ինչպես ասվում է՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։
«Երկնային զբոսանք» դիտահրապարակ, Ավստրիա
Դիտահրապարակ Ռոքֆելլեր կենտրոնի տանիքին, Նյու Յորք, ԱՄՆ
Ռոքֆելերի կենտրոնը 19 շենքերից բաղկացած համալիր է, որը զբաղեցնում է 89 հազար քառակուսի մետր մակերես Նյու Յորքի 48-րդից 51-րդ փողոցներում։ Ռոքֆելեր ընտանիքի կողմից կառուցված կենտրոնը գտնվում է Մանհեթենի կենտրոնում։ 1987 թվականին համալիրին տրվել է Ազգային պատմական տեսարժան վայրի կարգավիճակ։
Իգուասու ջրվեժ, Բրազիլիա և Արգենտինա
Իգուասու գետի ջրվեժը գտնվում է արգենտինյան Միզայոնես շրջանի և բրազիլական Պարանա նահանգի սահմանին։ Ջրվեժը գետը բաժանում է վերին և ստորին Իգուասուների։ Գետը վեր է բարձրանում Կուրիտիբա քաղաքի մոտ և նրա մեծ մասը հոսում է Բրազիլիայի տարածքում, բայց նրա գրեթե բոլոր ջրվեժները գտնվում են Արգենտինայի տարածքում։ Մինչ Սան Անտոնիո գետը լցվելը՝ Իգուասուն ձևավորում է Արգենտինայի և Բրազիլիայի սահմանը։
Ռոպպոնգի Հիլզ Մորի, Տոկիո, Ճապոնիա
Ռոպպինգի Հիլզը 54-հարկանի երկնաքեր է, որը գտնվում է Տոկիոյի Ռոպպինգի Հիլզ թաղամասում։ 2003 թվականին կառուցված երկնաքերը անվանակոչվել է՝ ի պատիվ կառուցող Մինորու Մորիի, և գտնվում է թաղամասի կենտրոնում։ Այն բարձրությամբ հինգերորդ երկնաքերն է Տոկիոյում՝ 238 մետր։ Հիմնականում շենքում տեղ են գտել գրասենյակներ, բայց այստեղ կան նաև խանութներ, ռեստորաններ և այլ զբոսաշրջային օբյեկտներ։ 53-րդ հարկում գտնվում է Մորիի անվան Գեղարվեստի թանգարանը, իսկ 52-րդ և 54-րդ հարկերում առկա դիտահրապարակից կարելի է հիանալ քաղաքի տեսարանով։ Մորի շինարարական կազմակերպության գլխավոր գրասենյակը ևս գտնվում է այդ շենքում։
Սփինաքեր աշտարակ, Պորտսմուտ, Անգլիա
Այս 170-մետրանոց աշտարակը գտնվում է Պորտսմուտում։ Այն Պորտսմուտյան նավահանգստի վերակառուցման հիմնական նախագիծն է, որի համար ստացվել է Ազգային վիճակախաղային դրամաշնորհ։ Աշտարակի ձևը ընտրվել է մի քանի տարբերակներից քաղաքի բնակիչների կողմից։ Նախագիծը մշակել է «HGPArchitecs» ընկերությունը՝ տեխնիկական խորհրդատու Սկոտ Ուիլսոնի օգնությամբ։ Աշտարակը առագաստի տեսք ունի և այդ կերպ արտացոլում է քաղաքի ծովային պատմությունը։ Բացումը տեղի է ունեցել 2005 թվականի հոկտեմբերի 18-ին։
«Երկնային զբոսանք» սառցադաշտի վրայով, Կանադա
Զգացեք ադրենալինը, ոտք դրեք գրավիչ մի աշխարհ, որտեղ ներքևում խորը սառցադաշտն է, իսկ նրա վրա ճախրում են թռչունները։ Վայրի բնություն, քարեր և ճանապարհ, որը տանում է ճայռի եզրով դեպի դիտահրապարակը, որի վրա ապակու մի բարակ շերտ է միայն ձեզ բաժանում 280 մետր խորությամբ անդունդից։
Սքայ 100, Հոնգկոնգ
«Սքայ 100»-ը կլոր դիտահրապարակ է Միջազգային առևտրային կենտրոնի հարյուրերորդ հարկում, որը նախագծել է «Կոն Պեդերսեն Ֆոքս» ընկերությունը Հոնգկոնգի Արևմտյան Քոուլինում։ Հրապարակը բացվել է 2011 թվականի ապրիլի 17-ին և այժմ այն ամենաբարձր դիտակետն է Հոնգկոնգում՝ ծովի մակերեևույթից 393 մետր բարձրության վրա։ «Սքայ 100»-ը գտնվում է «Ռիթց Քարլտոն» հյուրանոցից երկու հարկ ներքև, որը տեղակայված է այս շենքում։ Դիտահրապարակ կարելի է բարձրանալ արագընթաց վերելակով, որը ձեզ երկրորդից հարյուրերորդ հարկ կհասցնի մեկ րոպեում։
Բայոկ աշտարակ 2, Բանգկոկ, Թայլանդ
Այս աշտարակը 85-հարկանի երկնաքեր է, որի երկարությունը 304 մետր է։ Այս հրաշքը գտնվումէ Բանգկոկում՝ Թայլանդի մայրաքաղաքում։ Այն քաղաքի ամենաբարձր շենքն է, որում գտնվում է նաև «Բայոկ Սքայ» հյուրանոցը՝ Հարավարևելյան Ասիայի ամենաբարձր հյուրանոցը և բարձությամբ յոթերորդը՝ աշխարհում։
Զբոսանք ծառերի կատարներով, Ավստրալիա
Այն միակ նման ատրակցիոնն է նահանգում և գրեթե միակը աշխարհում։ Կախովի պողպատե ճանապարհը անցնում է արևադարձային անտառով, իսկ ճանապարհի կեսին կարելի է հիանալ հրաշալի տեսարանով դիտահրապարակից, որը գետնից 50 մետր բարձրության վրա է։ Ցնցող տեսարան ծովի մակերևույթից 710 մետր բարձրության վրա․ արևադարձային անտառներ, փարթամ սաղարթներ և հրաշալի Խաղաղ օվկիանոս։
Բուրջ Խալիֆա, Դուբայ, ԱՄԷ
Բուրջ Խալիֆան երկնաքեր է Դուբայում։ Այն համարվում է մարդու կողմից երկրի վրա կառուցված ամենաբարձր կառույցը․ բարձրությունը հասնում է 828,8 մետրի։ Շինարարությունը սկսվել է 2004 թվականի սեպտեմբերի 21-ին և ավարտվել 2009 թվականի հոկտեմբերի 1-ին։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հունվարի 4-ին, որով ստեղծվել է նոր թաղամաս, որը կրում է Նեքին Դուբայ անվանումը և գտնվում է գործարար կենտրոնի մոտ 2 կմ քառակուսի մակերեսով։ Նախագծի գլխավոր ճարտարապետը եղել է Էդրիան Սմիթը, իսկ գլխավոր ինժեները՝ Բիլլ Բեյքերը։
Կանտոն աշտարակ, Գուանչժոու, Չինաստան
Կանտոն աշտարակը հայտնի է՝ որպես չինական հեռուստաաշտարակ, ինչպես նաև՝ որպես Աստղագիտական կամ Էքսկուրսիոն աշտարակ կամ Գունաչժոուի աշտարակ։ Աշտարակի բարձրությունը 600 մետր է։ Շինարարությունն ավարտվել է 2009 թվականին, բացվել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին։ Աշտարակը հպարտությամբ կրում էր աշխարհում ամենաբարձրի կոչումը, մինչև Տոկիոյի «Սքայթրի» աշտարակի բացումը։ Այդ ժամանակ այն դարձավ ամենաբարձրը Չինաստանում, բայց 2013 թվականին նրան գերազանցեց Շանհայի աշտարակը։ Այժմ այն բարձրությամբ հինգերորդ ինքնուրույն կանգնած կառույցն է աշխարհում։
Շադ աշտարակ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Շադ աշտարակը, որը նաև անվանում են Բեկոր, իրենից ներկայացնում է 87-հարկանի երկնաքեր Լոնդոնում։ Դրա շինարարությունը սկսվել է 2009 թվականին, ավարտվել՝ 2012 թվականի մարտի 30-ին, իսկ հուլիսի 5-ին այն բացվել է։ Ամբողջ աշխատանքը ավարտվել է նոյեմբերին, իսկ 2013 թվականի փետրվարի 1-ին բացվել է դիտահրապարակը։
Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն, Շանհայ, Չինաստան
Շանհայի համաշխարհային ֆինանսական կնետրոնը անհավանական բարձր երկնաքեր է, որը գտնվում է Շանհայի թաղամասերից մեկում։ Երկնաքերում գտնվում են գրասենյակներ, հյուրանոցներ, կենֆերանս սրահներ և դիտահրապարակներ, ինչպես նաև՝ տարատեսակ խանութներ։