Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հարևանները վրդովված են աստղային զույգի պահվածքից: Խնդրի պատճառը լողափային հանգստի նրանց ոճն է: Փիթը և Ջոլին ապրում են Սանտա Բարբարայի թաղամասերից մեկում՝ Գավիոտա պետական այգու մոտ, որի լողափները համարվում են պահպանվող բնական տարածք. նշում է 7days.ru-ն: Եվ հարևաններին բնավ դուր չի գալիս երեխաների հետ մոտոցիկլով լողափին զբոսնելու Բրեդ Փիթի սովորությունը:
«Դա անպատասխանատվություն է,-վրդովված նշում է դերասանների հարևաններից մեկը՝ բնապահպանական ակտիվիստ Քեն Պելլին,- դա անուղղելի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, և ես հուսով եմ, որ մյուս տանտերերը չեն հետևի պարոն Փիթի օրինակին»: Բացի այդ, ինչպես նշում է Wday.ru-ն, այն ժամանակ, երբ դերասանները որոշում են լողափ դուրս գալ, թիկնապահները փակում են այդ տարածքը մյուս այցելուների համար:
Գուցե Փիթը և Ջոլին խուսափում են լրագրողներից և պապարացիներից, բայց հարևանների համար դա լուծում չէ: «Փիթը ինքնահավան հիմարի լավագույն օրինակ է, ով մտածում է, որ ինքը կատարյալ է: Նա իրեն այնպես է պահում, կարծես այս լողափները իրենն են: Եվ դա զայրացնում է բոլոր հարևաններին»,- ընդհանուրի կարծիքն է փոխանցել նրանց մոտ ապրող հարևաններից մեկը: