The Prate Adventure Park անվանումով ծովահենային ժամանցային պարկ է բացվել Դոմինիկյան Հանրապետությունում: Էքստրեմալ սպորտաձևերի սիրահարներն այժմ հնարավորություն ունեն հիանալի հանգիստ անցկացնել այստեղ, որը տեղակայված է Դոմինիկանայի Սամանա թերակղզում:
Պարկի հյուրերին առաջարկվում են սաֆարի-տուրեր բլրոտ ճանապարհներով և Սան-Խուան գետի առափնյա ջունլգիների միջով: Ճանապարհորդության ժամանակ տուրիստները կայցելեն տեղական ռանչոն, որտեղ կանցկացվեն թարմ պատրաստված շոկոլադի, սուրճի և մամախուանի համտեսումներ: Տուրիստներին կգրավի նաև տեղի կորուսյալ լողափը:
Ծովահենների գլխավոր ատրակցիոնը Zip-Line-ն է, որը կազմված է 12 հարթակներից, որոնք միացված են միմյանց հետ պողպատե ճոպաններով: Բոլոր հարթակները կառուցված են ծովահենային թեմաներով:
Սամանա թերակղզին գտնվում է Հաիթի հղզու հյուսիս-արևելյան մասում: Սամանայի հարևանությամբ է գտնվում Լոս Հաիթիսես (Los Haitises) ազգային պարկը, որտեղ անց են կացվում ամենամյա բազմաթիվ ուղևորություններ: