Հանրահայտ ամերիկացի երգչուհի Փինկը մեկնել է Մեքսիկա հանգստի: Երգչուհին ընդմիջում է կատարել ԱՄՆ-ի արևմտյան ափ հյուրախաղերից առաջ և այժմ պարզապես վայելում է լողափնյա հանգիստը: Երգչուհին նախընտրել է Կաբո Սան Լուկաս մեքսիկական հանգստավայրը, որտեղ եկել է ամուսնու՝ Քերի Հարթի և դստեր՝ Ուիլոուի հետ. հայտնում է Usmagazine.com-ը: Մեծ, արևապաշտպան ակնոցները և լայնեզր գլխարկը Փինկին աննկատ չեն թողել. սպիտակ պուտավոր կարմիր լողազգեստով երգչուհուն պապարացիները նկատել են լողավազանի մոտ: Չնայած նրան, որ ավելի վաղ երգչուհին հարցազրույցներից մեկում նշել է, որ ցանկանում է գոնե հինգ կիլոգրամ նիհարել՝ ամերիկյան մամուլը նշում է, որ նա հիանալի տեսք և լավ կառուցվածք ուներ: