Երգչուհի Փինքը հանգստի համար ընտրել է Մայամի-բիչի լողափերից մեկը` մեկնելով այնտեղ վերջերս ամուսնու`Քերի Հարթի և դստեր` Վիլոուի հետ:
33-ամյա երգչուհին մայրացել է 2011 թվականին: Առաջին անգամ փոքրիկ Վիլոուին մայրը մի քանի օրականում է տարել լողափ` արևի տակ: Այժմ երգչուհին կարողացել է վերադառնալ նախկին չափերին` նիհարելով 23 կգ:
Լողափում աստղը նորաձև լողազգեստով ցուցադրել է իր ձգված, ատլետիկ մարմինը. նշում է Eg.ru-ն: Փինքը բավականին սպորտային է. նա մինչև հղիությունն էլ էր մարզվում մարզասրահում` կիրառելով իր ակրոբատիկ հմտությունները տեսահոլովակներում:
Լողափում երգչուհին խաղացել է դստեր հետ, զբոսնել հեծանիվով և ընտանեկան լուսանկարներ արել: